Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սեբիաստիայի փողոցում ավտովթար է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Սեբիաստիայի փողոցում ավտովթար է եղել՝ հրդեհի բռնկմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 5-ին, ժամը 21:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1994 թ․) հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ք. Ս., ծնված 1995 թ.), որն էլ բախվել է «Honda» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Չ.). տուժածներն արգելափակված չեն։

Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։39-ին, մարվել՝ 22։48-ին։ Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի սրահը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]